«Եթե իրավապահները չկամեցան լուծել այդ խնդիրը, դա անելու ենք մենք». մանրամասներ` Տիգրան Համասյանի մեքենայի վրա հարձակումից
«Հող և ջուր»-2 միջոցառման կազմակերպչական խորհուրդը հայտարարություն է տարածել համերգային խմբի վրա հարձակման մասին․ ««Հող և ջուր»-2 մշակութային միջոցառման նախաձեռնող խումբը օգոստոսի 29-ին նախատեսել էր համերգ-նկարահանում դաշտային պայմաններում՝ Արագածի լանջին: Առավոտյան տեխնիկասարքավորումներով և դաշնամուրով «Հող և ջուր»-2 միջոցառման խումբը՝ շուրջ 70 հոգի, աշխարհահռչակ ջազային երաժիշտ երգահան և կատարող Տիգրան Համասյանի և Խազեր երգչախմբի հետ շարժվել է Արագածի հյուսիսային լանջին գտնվող Ռապի լիճ համերգային ձայնագրությունը և նկարահանումը կազմակերպելու նպատակով: Ժամը 16-ին մոտ մեկ ավտոմեքենայով նկարահանման տարածք են եկել միջոցառման հետ կապ չունեցող 3 հոգի, տեղավորվել են լճի հակառակ ափին և հայտնվել նկարահանման կադրում: 19:20-ի հատվածում համերգախմբի հետ լճի մոտ գտնվող հանդիսատեսները գնացել և այդ խմբին բացատրել են իր վարքի անընդունելի լինելը, որից հետո խումբը հեռացել է, սակայն քիչ անց վերադարձել է, դիտել է մասնակիցներին և ավտոմեքենաները, ապա նորից է լքել տարածքը: Համերգի տեսագրումն ավարտվել է 19:45-ին: 10 ավտոմեքենաներից կազմված շարասյան վերադարձի ճանապարհը Գեղաձոր գյուղի և H21 (Արթիկ-Ալագյազ) ճանապարհի խաչմերուկում 3 ավտոմեքենայով փակել է նույն խումբը՝ խոչընդոտելով տեղաշարժը: Խմբի անդամները հարձակվել են առաջին մի քանի ավտոմեքենաների վրա, կոտրել են մեքենաներից մեկի ապակին, որում Տիգրան Համասյանն է եղել, մյուս մեքենայի վարորդի դեմքին մի քանի հարված են հասցրել, վարորդի գլուխը խփել ղեկանիվին մի քանի անգամ: Խումբը ոստիկանություն է ահազանգել 21:20-ին: Պարեկները դեպքի վայր են հասել 21:45-ին, մեքենաների վրա հարձակվածները փախել են դեպքի վայրից: Հաղորդում է տրվել ոստիկանությանը հանցագործության մասին: Վերլուծելով տեղի ունեցածը, բավարարելով հանրության հետաքրքրությունը, և կամենալով խափանել ստահոդ տեղեկությունների տարածումը որոշ էժանագին քարոզչամիջոցներում, հայտարարում ենք որ. Նկարահանումները խոչընդոտող և մեքենաների վրա հարձակված մեքենաներից մեկի ապակին կոտրած ավազակախմբի անդամների լուսանկարները, մեքենաների լուսանկարները և պետհամարանիշերի լուսանկարները տրամադրվել են ոստիկանությանը՝ պատճաշ քննության ակնկալիքով: Ակնկալում ենք ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների հրատապ և արդյունավետ աշխատանքը հանցագործներին բացահայտելու ուղղությամբ: Հակառակ դեպքում գործարկելու ենք արդարության սահմանման այլ մեխանիզմներ: Հայաստանը քրեական հանցագործներից հարկավոր է մաքրել: Եթե իրավապահները չկարողացան կամ չկամեցան լուծել այդ խնդիրը, դա անելու ենք մենք՝ սեփական պատասխանատվությամբ: Մեծ բարեբախտություն է, որ որևէ մեկը մարմնական լուրջ վնասվածք չի ստացել պատահարից: Բացարձակ անընդունելի են վերոհիշյալ քրեական տարրերի տարածած բարքերը, որոնք խոր հակասության մեջ են Գեղաձոր գյուղի վարչական ղեկավար Էդգար Օհանյանի և մյուս գեղաձորցիների հյուրընկալ ու ընկերական ընդունելության հետ: Բարեխիղճ և պատասխանատու լրատվամիջոցներին խնդրվում է օգտվել այս հաղորդագրությունից, առանձին հարցազրույցներ չեն լինելու: Ըստ քննության ընթացքի և անհրաժեշտության՝ կլինեն նոր հաղորդագրություններ»։ |
Ռուսաստանում գնացքներ են բախվել
189Երեկ, 17:30Հրդեհ է բռնկվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստի «Ford Fusion»-ում
136Երեկ, 16:42Թուրքիայում ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին (տեսանյութ)
222Երեկ, 12:37Քասախ գյուղի շենքերից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին
111Երեկ, 11:48Երևանում բռնության ենթարկված 16-ամյա աղջիկն ինքնասպանության փորձ է կատարել
152Երեկ, 00:42Սևան քաղաքում 14-ամյա աղջիկն ինքնասպանություն է գործել
18421.12.2024, 23:24