Այգավան գյուղում 32-ամյա երիտասարդին սպանողը հայտնաբերվել է
![]() Այսօր՝ օգոստոսի 30-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչությունում, ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել սպանություն կատարող կասկածյալի մասին։ Տեղում ոստիկաններն ու Վեդիի քննիչները մեկ տասնյակից ավելի հասցեներում են եղել։ Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Արարատի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Ոստիկանները վնասազերծել են կասկածյալին և տեղափոխել ոստիկանության Արարատի բաժին։ Քիչ առաջ նրան ոստիկանության Արարատի բաժնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկների ուղեկցությամբ տեղափոխել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է։ Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալը նույն գյուղում հաշվառված 29-ամյա Արթուր Ս-ն է, ով, սակայն, մի քանի տարի է՝ բնակվում է Երևանում։ Վերջինս խոստովանել է, որ ինքն է սպանել, սակայն հրաժարվել է հայտնել դրդապատճառը։ Պարզվել է նաև, որ դեպքի վայրում հայտնաբերված արյունոտ գլխարկը պատկանել է սպանություն կատարողին։ |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
