Ձերբակալվածների մեջ է «Շահումյան-գազ»-ի տնօրենը
![]() Օգոստոսի 16-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների բարձրակարգ սպասարկման սրահ (VIP) են ժամանելու մի քանի քաղաքացի՝ գոլդ համարանիշներով ավտոմեքենաներով, որոնց մեջ լինելու է տարբեր տեսակի զենք և զինամթերք: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ժամը 10։30-ի սահմաններում նշված վայրում նկատվել են նշված ավտոմեքենաները, որոնց ստուգմամբ «Toyota Camry» մակնիշի 04 OQ 444 համարանիշի ավտոմեքենայի դիմացի ուղևորի նստատեղին եղել է ձեռքի պայուսակ, որի մեջ առկա է եղել «ՏՏ» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներով, ինչի համար վարորդը և ուղևորը ձերբակալվել և ներկայացվել են ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին։ Շամշյանի տեղեկություններով՝ Էդգար Գ-ն «Շահումյան-գազ» ՍՊԸ-ի տնօրենն է: |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
