Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանի վրա Ռուբինյանց 2 շենքից առարկա նետած տղամարդուն ձերբակալել են

121
Շաբաթ, 24 օգոստոսի, 2024 թ., 10:24
Նիկոլ Փաշինյանի վրա Ռուբինյանց 2 շենքից առարկա նետած տղամարդուն ձերբակալել են

Երեկ գիշերը «ԱրմԼուր»-ը հայտնել էր, որ արտառոց դեպք է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:

Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է այդ համայնքում գտնվող իր հարազատներից մեկի տուն՝ Ռուբինյանց 2 հասցեում, և այցի ժամանակ, ըստ բնակիչներից մեկի, շենքի մեկ այլ բնակիչ բարձրահարկ շենքի պատուհաններից մեկից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ հավանաբար խնձոր է նետել:

Լրատվականը հայտնել էր, որ իրավապահները Ռուբինյանց 2 հասցեում գտնվող շենքում որոնողական գործողություններ են կատարում՝ պարզելու թե ո՞վ է վարչապետի ուղղությամբ իր նետած քաղաքացին, կոնկրետ ի՞նչ է նետել։

Պարզվել է, որ 9-րդ հարկի բնակիչ 71-ամյա Ալբերտ Առուստամյանը, տեսնելով Փաշինյանին, տնից վերցրել է խնձորն ու նետել նրա ուղղությամբ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ խուլիգանություն: