Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2024 թ.

«Ռուսաստանն ամենավերջում հայության քթից կբերի արևմտամետ խաղերը». Արգիշտի Կիվիրյան

153
Շաբաթ, 24 օգոստոսի, 2024 թ., 00:24
«Ռուսաստանն ամենավերջում հայության քթից կբերի արևմտամետ խաղերը». Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռուսաստանը փորձում ա իրենով անել Ադրբեջանը, իսկ այդ պարագայում այս փուլում իրեն լիովին ձեռնտու են Հայաստանի արևմտամետ խաղերը, քանի որ, այսպես կոչված, պրոարևմտյան Հայաստանը դառնում է գոեքաղաքական բնական պատվար Ադրբեջանի ու Թուրքիայի միջև։ Իսկ Մոսկվային, Բաքվին կլանելու ամենալուրջ խոչընդոտներից մեկը դա Թուրքիան ա, ու որպեսզի այդ ծրագիրն ստացվի, առաջին փուլում պետք ա փորձել Բաքվին առավելագույնը կտրել Անկարայից, կտրել բոլոր առումներով՝ և աշխարհագրական և լոգիստիկ առումով։ Այս նույն ստրատեգիան Մոսկվան կիրառել ա հեռավոր 1920 թվականին՝ հայությանը փաստացի ջախջախած ու ռազմական առումով շատ ավելի հզոր Ադրբեջանը Մոսկվան գրավեց ընդամենը մեկ օրում, 1920 թվականի ապրիլին, ու դրանից հետո վերցրեց պաուզա, որպեսզի Հայաստանը կատարի գոեքաղաքական պատվարի իր դերն Ադրբեջանի ու Թուրքիայի միջև, ու երբ Ադրբեջանը արդեն փաստացի բոլոր առումներով աբսորբացված էր, 1920 թվականի նոյեմբերին նոր մտավ Հայաստան։ Ու այդ ժամանակ ոչ միայն վերցրեց Հայաստանը, այլ հայերի քթից բերեց նրանց անտանտայական խաղերը։ Ոնց որ հիմա ամենավերջում հայության քթից կբերի արևմտամետ խաղերը: Փոքր ազգերը, երբ չեն ունենում քաղաքականապես հմուտ քաղաքական էլիտա, ընդամենը վերածվում են գերտերությունների ձեռքում խաղալիքի, ովքեր ընդամենը նրանց հա իրար պաս են տալիս, իրենց խնդիրների լուծման ճանապարհին»:

Աղբյուրը`   Արգիշտի Կիվիրյան