Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2024 թ.

Երևանի և մոտակա մարզերի անձնագրային բաժինները կաշխատեն նաև օգոստոսի 24-ին

119
Ուրբաթ, 23 օգոստոսի, 2024 թ., 23:36
Երևանի և մոտակա մարզերի անձնագրային բաժինները կաշխատեն նաև օգոստոսի 24-ին

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտնում են՝ օգոստոսի 24-ին կաշխատեն անձնագրային հետևյալ բաժինները.

Երևանում՝ Շենգավիթի, Արաբկիրի, Նոր Նորքի, Ավանի, Քանաքեռ-Զեյթունի, Մալաթիայի, Էրեբունու, Կենտրոն 1, Աջափնյակի, Դավիթաշենի, Նուբարաշենի,

Կոտայքի մարզում՝ Աբովյանի, Եղվարդի,

Արմավիրի մարզում՝ Վաղարշապատի, Արմավիրի,

Արարատի մարզում՝ Արտաշատի, Մասիսի,

Արագածոտնի մարզում՝ Աշտարակի։

Երևանում և մոտակա մարզերի անձնագրային բաժիններում ծառայությունները կմատուցվեն կենդանի հերթի ձևաչափով։