Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2024 թ.

«Իշխանությունը փորձելու է թաղել անկախության հռչակագիրը». Տիգրան Աբրահամյան

126
Ուրբաթ, 23 օգոստոսի, 2024 թ., 22:00
«Իշխանությունը փորձելու է թաղել անկախության հռչակագիրը». Տիգրան Աբրահամյան

«ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկիրը բարոյալքման, հասարակական պառակտման և վերջնական կազմալուծման տանելու ճանապարհին իշխանությունը փորձելու է թաղել անկախության հռչակագիրը:
Նպատակը զուտ փաստաթղթային սրբագրում կամ խմբագրում անելը չէ, սա գաղափարական բաժանման խաչմերուկ է, որի մի կողմում արժեքներ են, պատմական իրողություններ, ազգային դիմադրություն, հասարակական կենսունակություն, պետականության ուղենիշներ և նպատակներ, իսկ մյուս կողմում՝ դատարկություն, ոչնչություն, անարժանապատվություն, ազգային արմատների չորացում, արժեքային անապատացում և պարզապես դավաճանություն:
Իշխանությունը սա արել է նպատակային՝ ելնելով իր գաղափարական համոզմունքներով:
Սրանց կանգնացնելու համար նախ պետք է իշխանությանը ջախջախել գաղափարապես, հասարակության գիտակցությանը հասցնելով դրա անհրաժեշտությունն ու դիմադրության կարևորությունը, այնուհետև անցնել ծրագրային գերակայությանը»: