Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2024 թ.

«Հայ ազգային բուրժուազիայի սնանկության մասին». Արա Պողոսյան

123
Ուրբաթ, 23 օգոստոսի, 2024 թ., 21:42
«Հայ ազգային բուրժուազիայի սնանկության մասին». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էլիտաների ճգնաժամի մասին է վկայում նաև ու հատկապես այն, երբ իրենց հաշվին միլիոններ ունեցող մարդիկ քաղաքական պասիվության համար մուննաթ են գալիս նրանց վրա, ովքեր ամբողջ օրը ստիպված են աշխատել ընտանիք պահելու համար, իսկ շարժումների գեներացրած բողոքի ակցիաներին մասնակցելու համար ստիպված են աշխատանք փոխել...
Այնինչ, այդ մեծահարուստներն առաջին հերթին պետք է հոգային քաղաքականությամբ զբաղվող մարդկանց խնդիրները, որը հնարավորություն կտար՝ նվիրվելու սեփական ճակատագրին ու ընտրած ուղուն: Հենց նրանք պետք գտնեին ու հոգային նոր քաղաքական սերնդի աճը...
Սա նաև հայ ազգային բուրժուազիայի սնանկության մասին է»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան