ԱՄն-ն նոր լայնածավալ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
![]() ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել է Ռուսաստանից, Ասիայից, Եվրոպայից և Մերձավոր Արևելքից 400 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին։ Գերատեսչությունը նշել է, որ սահմանափակող միջոցները վերաբերում են նրանց, ում ապրանքներն ու ծառայությունները թույլ են տալիս Ռուսաստանին աջակցել ռազմական ջանքերին և շրջանցել պատժամիջոցները։ «Ամբողջ աշխարհի բիզնեսները, ֆինանսական հաստատությունները և կառավարությունները պետք է ապահովեն, որ նրանք չաջակցեն ռուսական պաշտպանական մատակարարման շղթաներին»,- ասել է ԱՄՆ-ի ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն: «Current Time»-ը գրում է, որ ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսլովի որդին ու հարսը՝ Պավել Բելոուսովը և նրա կինը՝ Եվգենիան, ենթարկվել են պատժամիջոցների։ ԱՄՆ-ն Անդրեյ Բելոուսովին ներառել է պատժամիջոցների ցուցակում դեռ 2022 թվականի դեկտեմբերին։ Իրավաբանական անձանց թվում են Evraz-ի, Liquefied Natural Gas Yakutia ՍՊԸ-ի, Magnitogorsk Iron and Steel Works-ի, Norilsk Nickel գործարանների, ռուսական բեռնափոխադրող Air Bridge Carg-ի, Մոսկվայի ոսկերչական գործարանի, յոթ LNG փոխադրողների և հարակից ընկերությունների մասնաճյուղերը: Բացի ռուսականներից, պատժամիջոցների ցանկում ներառված են, մասնավորապես, Թուրքիայի, Չինաստանի և ԱՄԷ-ի քաղաքացիներն ու ընկերությունները։ «Գանձապետարանը տեղյակ է Ռուսաստանի ջանքերի մասին՝ հեշտացնելու պատժամիջոցների շրջանցումը՝ բացելով ռուսական ֆինանսական հաստատությունների նոր օտարերկրյա մասնաճյուղեր և դուստր ձեռնարկություններ: Օտարերկրյա կարգավորիչները և ֆինանսական հաստատությունները պետք է զգուշանան Ռուսաստանի ֆինանսական հաստատությունների օտարերկրյա մասնաճյուղերի կամ դուստր ձեռնարկությունների հետ ցանկացած գործարքից՝ ներառյալ ռուսական ֆինանսական հաստատությունների նոր մասնաճյուղեր կամ դուստր ձեռնարկություններ բացելու փորձերից»,- ասվում է ԱՄՆ-ի գանձապետարանի հայտարարության մեջ: |

«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
19802:06
«Հանգիստ եղեք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
147Երեկ, 15:06
«Ո՞նց ենք գազի գնի թանկացման տակից դուրս գալու». լրագրողը՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
219Երեկ, 13:18
«ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում գազի ներմուծման արժեքը կաճի»․ ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհուրդ
27820.10.2026, 15:19
«40 վայրկյան տևած հարցազրույցից հետո որոշվեց ՀԷՑ-ը սեփականազրկել․ որքանո՞վ է դա նպաստում ՀՀ-ում ներդրումների գրավչությանը»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
11320.10.2026, 14:54
«Հետո չասեք՝ չեք իմացել»․ Գարեգին Միսկարյան (լուսանկար)
14220.10.2026, 13:48
