Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2024 թ.

«Մենք կորցնում ենք հենց մարդկանց պայքարող տեսակը». Սեյրան Օհանյան

140
Ուրբաթ, 23 օգոստոսի, 2024 թ., 19:24
«Մենք կորցնում ենք հենց մարդկանց պայքարող տեսակը». Սեյրան Օհանյան

«Օրեր առաջ նա մեր՝ պայքարողներիս շարքում էր: Եվ ցավալի է, որ մենք կորցնում ենք հենց մարդկանց պայքարող տեսակը»,- Սերժ Սրապիոնյանի հոգեհանգստի արարողության ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Կորցնում ենք ֆիզիկապես, որովհետև նրանց հոգիները, նրանց տված ջերմությունը մեզ հետ են: Ես ուզում եմ իմ սփոփանքի խոսքերն ասել իմ և «Հայաստան» խմբակցության անունից մի մարդու հարազատներին, ով առաջին հերթին առանձնանում էր իր մարդկային վեհ կերպարով, ընկերական բարձր հատկանիշներով և նաև իր մասնագիտական ունակություններով: Նա մի գրականագետ էր, որ կատալերության հարթակում գտնվող առաջամարտիկներից էր: Նա միշտ կարողանում էր գնահատել իրավիճակն ու գործել Հայաստանի ու Արցախի օրհասական իրադրությանը համահունչ»,- շեշտեց քաղաքական գործիչը:

«Մենք կորցնում ենք հենց մարդկանց պայքարող տեսակը». Սեյրան Օհանյան