Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2024 թ.

«Այս տարիների ընթացքում չհաջողվեց ամրապնդել մեր անկախ պետականությունը»․ Մանե Թանդիլյան

126
Ուրբաթ, 23 օգոստոսի, 2024 թ., 16:24
«Այս տարիների ընթացքում չհաջողվեց ամրապնդել մեր անկախ պետականությունը»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը գրում է․ «34 տարի առաջ ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը՝ ազդարարելով անկախ պետականության հաստատման ու մեր ժողովրդի կյանքում պատմական նոր փուլի սկիզբը:
Հայաստանի և հայ ժողովրդի համար բարդագույն մարտահրավերների պայմաններում ընդունված այս պատմական փաստաթուղթն առանցքային նշանակություն ուներ ողջ հայության համար, քանի որ իրականանում էր անկախ պետություն ունենալու մեր ժողովրդի դարավոր երազանքը:
Այսօր, ավելի քան երեք տասնամյակ անց, մենք նորից կանգնած ենք լուրջ մարտահրավերների առաջ: Ցավոք, այս տարիների ընթացքում չհաջողվեց ամրապնդել մեր անկախ պետականությունը, տեր կանգնել մեր հաղթանակին, պետության զարգացման հստակ տեսլականով, ամենօրյա քրտնաջան աշխատանքով ստեղծել անվտանգ ու բարեկեցիկ երկիր:
Անկախության հռչակագիրը, ավելի քան որևէ այլ փաստաթուղթ, արտացոլում է մեր ժողովրդի իրական երազանքներն ու ձգտումները, ոգին ու կամքը, ու մենք պետք է ամեն ինչ անենք՝ պաշտպանելու հռչակագրի հիմքում ընկած սկզբունքներն ու արժեքները, ասել է թե՝ որպես պետություն պաշտպանելու մեր անկախությունը և որպես ժողովուրդ՝ մեր արժանապատիվ ապրելու իրավունքը»:

Աղբյուրը`   Մանե Թանդիլյան