Իտալիայի ափերի մոտ շքեղ զբոսանավ է խորտակվել, կան զոհեր
![]() Bayesian առագաստանավը երկուշաբթի վաղ առավոտյան ընկել է անսպասելի ուժեղ փոթորկի մեջ և խորտակվել Սիցիլիայի մայրաքաղաք Պալերմոյի մոտ: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Իտալիայի առափնյա պահպանության հայտարարությանը։ Հաղորդագրության համաձայն՝ մեկ մարդ զոհվել է, վեցը՝ անհետ կորել։ 56 մետրանոց Bayesian զբոսանավը գրանցված է եղել Մեծ Բրիտանիայում։ Նավի վրա եղել է 22 մարդ։ Առափնյա պահպանության տվյալներով՝ անհետ կորածները Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Կանադայի քաղաքացիներ են։ 15 փրկվածների թվում են մի փոքր երեխա և նավի տիրոջ կինը: Եվս մեկ երեխա և զբոսանավի տերն անհետ կորել են Մոտակայքում գտնվող նավի նավապետ Կարստեն Բորները Reuters-ին ասել է, որ երբ փոթորիկը հարվածել է, նա միացրել է շարժիչը՝ նավի վերահսկողությունը պահպանելու և զբոսանավի հետ բախումից խուսափելու համար։ «Մեզ հաջողվեց նավը տեղում պահել, և փոթորկի ավարտից հետո մենք նկատեցինք, որ մեր հետևում գտնվող նավն անհետացել է», - ասել է Բորները լրագրողներին: Bayesian-ը կառուցվել է իտալական նավաշինական Perini-ի կողմից 2008-ին և վերջին անգամ վերանորոգվել է 2020-ին բրիտանական Camper & Nicholsons-ի կողմից: Նավը արժանացել է մի քանի մրցանակների իր դիզայնի համար և կարող էր տեղավորել մինչև 12 հյուր վեց խցիկներում և 10 հոգանոց անձնակազմ: Perini-ի կայքը պնդում է, որ զբոսանավի 75 մետրանոց կայմն աշխարհի ամենաբարձր ալյումինե կայմն էր։ ![]() |

Լեհաստանում մեկնարկած ըմբշամարտի մրցաշարում Սամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել
60Երեկ, 23:00
Երկտող թողած տղամարդու մարմինը հայտնաբերվել է Սևանա լճում՝ պարանոցին քար կապած
88Երեկ, 22:54
Նեպալում փրկարարները ջրհեղեղի գոտուց ուղղաթիռով տարհանել են ավելի քան 250 մարդու, զոհերի թիվն աճում է
131Երեկ, 22:36
Խոշոր հրդեհ՝ Երևանում (տեսանյութ)
102Երեկ, 22:18
Սարսափելի բնական աղետ՝ Տիբեթում. 384 ճանապարհորդ անհետ կորած է (տեսանյութ)
215Երեկ, 18:42
7 տարեկան աղջիկը պաղպաղակի սառնարանից հոսանքահարվելուց հետո հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
193Երեկ, 15:12

