Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2026 թ.

Հրդեհ` ավտոտեխսպասարկման կետում. մեքենաներ են այրվել

239
Շաբաթ, 17 օգոստոսի, 2024 թ., 21:06
Հրդեհ` ավտոտեխսպասարկման կետում. մեքենաներ են այրվել

Ինչպես հայտնել ենք, օգոստոսի 17-ին, ժամը 06։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գտնվող ավտոտնակից հրդեհ է նկատվում։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Բագրատունյաց փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում։ Այրվել են մեկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա՝ մասամբ, երկու «Toyota» մակնիշի ավտոմեքենա՝ ամբողջությամբ։