Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2026 թ.

Ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել

201
Շաբաթ, 17 օգոստոսի, 2024 թ., 09:42
Ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 17-ին, ժամը 06։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գտնվող ավտոտնակից հրդեհ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Բագրատունյաց փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։09-ին, մարվել՝ 07։33-ին։