Դոնեցկի մարզում սուպերմարկետի վրա ռուսական ավիահարվածի զոհերի թիվը շարունակում է աճել
![]() Ուկրաինական Կոնստանտինովկա քաղաքում սուպերմարկետի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով 14 մարդ է զոհվել, ևս 43-ը՝ վիրավորվել, հայտնել է Դոնեցկի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը։ Նրա խոսքով՝ զոհերի թվում կան երեխաներ: Զոհերի անձը պարզելու համար փորձաքննություն կիրականացվի։ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Ռուսաստանը հարձակման համար օգտագործել է լազերային կառավարմամբ X-38 ավիացիոն հրթիռ։ Արկի մարտագլխիկը կշռում է 250 կգ, թռիչքի հեռահարությունը՝ 40 կմ։ Մահացածներից 8-ի ինքնությունը դեռ պարզված չէ, մեկ տուժածի վիճակը ծանր է։ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սերգեյ Գորբատենկոն, ով այցելել է հրթիռակոծման վայր, հաստատել է, որ մարմինների նույնականացումը հնարավոր է միայն ԴՆԹ թեստի միջոցով։ «Ես տեսա մնացորդները. դրանք պարզապես մարդկանց ածխացած ուրվապատկերներ էին: Հրդեհն ու պայթյունն այ այդքան ուժեղ են եղել»,- նշել է նա՝ հավելելով, որ ոստիկանությունը հատուկ կետ է ստեղծել, որտեղ կարելի է ԴՆԹ հանձնել՝ հարազատներին գտնելու համար։ Սուպերմարկետի մենեջեր Վիկտորիա Կիպոտը հայտնել է, որ հրթիռակոծման պահին շենքում աշխատել է 17 աշխատակից։ Հայտնի չէ, թե քանի գնորդ է եղել։ Ֆիլաշկինն ասել է, որ, ընդհանուր առմամբ, այնտեղ կարող էր լինել մոտ 50 մարդ։ Այս հարձակման վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է. «Ռուսաստանը միշտ գիտի, թե որտեղ է խոցում իր հրթիռները, և դա գիտակցված և նպատակաուղղված ռուսական ահաբեկչություն է։ Հերթական ռազմական հանցագործությունը, որի համար զավթիչը պատասխանատվության կենթարկվի: Նա պատասխան կտա դատարանի և պատմության և արդեն մեր զինվորների առջև»,- ընդգծել է Զելենսկին։ Նա հավելել է, որ Կոնստանտինովկայում փրկարարական գործողությունը շարունակվում է։ Նրա խոսքով, ոչ միայն պայթեցվել է սուպերմարկետը, այլև վնասվել են տասնյակ շենքեր, մասնավորապես՝ փոստային բաժանմունք, խանութներ, բնակելի շենքեր։ |

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել
20225.09.2026, 21:42
Աթենքում պայթյունի հետևանքով շենք է փլուզվել (տեսանյութ)
44025.09.2026, 13:00
Երուսաղեմում հայ երեխա է հարձակման ենթարկվել (տեսանյութ)
34825.09.2026, 11:49
Ղազախստանցի զոհված զինծառայողների թիվը հասել է 14-ի
45825.09.2026, 11:24
Ուկրաինան հարվածել է Պերմի նավթավերամշակման գործարանին (լուսանկար)
27525.09.2026, 10:36
Աշակերտուհու պայուսակից հայտնաբերել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված
19125.09.2026, 10:24
