Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 23 նոյեմբերի, 2024 թ.

«Եթե չի համապատասխանում ստանդարտներին, ինչո՞ւ է հայկական շուկայում իրացվում»․ Գառնիկ Դանիելյան

188
Հինգշաբթի, 25 հուլիսի, 2024 թ., 15:00
«Եթե չի համապատասխանում ստանդարտներին, ինչո՞ւ է հայկական շուկայում իրացվում»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի խումբ արտահանողներ ահազանգում են, որ արդեն մեկ շաբաթ է՝ հայկական կողմը խոչընդոտում է դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանումը։
Հայկական կողմը իրականացնում է բուսասանիտարիայի խստացված վերահսկողություն՝ չթույլատրելով մրգի կամ բանջարեղենի արտահանումը։
Անհատ արտահանողներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ եթե այդ նույն գյուղմթերքը չի համապատասխանում ստանդարտներին, ինչո՞ւ է իրացվում հայկական շուկայում, ինչո՞ւ են հիշում լաբորատոր փորձաքննության մասին միայն արտաքին շուկա արտահանելու պարագայում։
Այս ամենի հետևանքով, բեռնատարները օրեր շարունակ կանգ են առնում Բագրատաշենի անցակետում, փչանում է հարյուրավոր տոննաների հասնող միրգն ու բանջարեղենը,
ծանր դրության մեջ է հայտնվում առանց այդ էլ վարկերի տակ կքած գյուղացին։
Հարցի կապակցությամբ պատրաստվում եմ գրություն ուղարկել ՍԱՏՄ՝ պահանջելով պարզաբանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»։

Աղբյուրը`   Գառնիկ Դանիելյան