Իրանը կկրկնապատկի Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը. դեսպան
![]() Իրանը մոտ ժամանակներս կկրկնապատկի Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը։ Այս մասին SNN գործակալությանն ասել է Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին։ Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Հայաստանն ու Իրանը մինչև 2030թ․ երկարաձգել են «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի ժամկետը։ Այսպես, Թեհրանը Հայաստան է արտահանում տարեկան 360 մլն խմ գազ, դրա դիմաց՝ ներմուծում էլեկտրաէներգիա։ «Մեզ հաջողվել է գրեթե վերջնական փուլ հասցնել նաև Հայաստանից Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գիծը, որը շահագործման կհանձնվի առաջիկա մի քանի ամսում, և մենք կկարողանանք կրկնապատկել Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը»,- ասել է դեսպանը։ Նա նշել է, որ առևտրի ոլորտում իրանական կողմին հաջողվել է Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը հասցնել 711 մլն դոլարի։ Սոբհանին ընդգծել է, որ Հայաստանն Իրանի համար կարևոր նշանակություն ունեցող շուկա է։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
