Նիգերիայում դպրոցի շենքի փլուզման պատճառով 16 աշակերտ է մահացել, տասնյակները փլատակներում են
1871
Ուրբաթ, 12 հուլիսի, 2024 թ., 20:06
![]() Նիգերիայի կենտրոնական մասում դասերի ժամանակ փլուզվել է դպրոցի շենքի մի մասը, ինչի հետևանքով 16 աշակերտ է մահացել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։ Ավելի վաղ նիգերական լրատվամիջոցները հայտնել էին յոթ զոհի մասին: Channels TV-ն հայտնել է, որ մոտ 40 ուսանող փրկվել է։ Նրանց բուժօգնություն է ցուցաբերվում, տուժածների համար հայտարարվել է արյան հավաքագրում։ Աղբյուրը նաև պնդում է, որ փլատակների տակ կարող են լինել մինչև 70 դպրոցական և ուսուցիչ։ Տեղում աշխատում են փրկարար խմբերն ու զորամասերը։ Փլուզված երկհարկանի միջնակարգ դպրոցի շենքը գտնվում է Ջոսում՝ Պլատո նահանգի կենտրոնում։ Շենքի փլուզված հատվածում կրտսեր դասարանների աշակերտները քննական թերթիկ են լրացնելիս եղել։ |

«Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
5609:57
Հորմուզի նեղուցում լցանավ է հրդեհվել
254Երեկ, 21:13
Ցուցարարներն ավերածություններ են կատարել Մարսելի և Լիլի քաղաքապետարաններում
361Երեկ, 19:42
Անչափահասները Դավիթաշենում հրկիզել են սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը
197Երեկ, 17:24
Թուրքիայում աշակերտներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել
342Երեկ, 16:00
Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի
135Երեկ, 11:48
