Նեպալում սողանքը 2 ավտոբուս է քշել գետը. շուրջ 70 մարդ անհետ կորած է
![]() Նեպալում ուրբաթ գիշերը սողանքը դեպի գետն է քշել երկու ավտոբուս, որոնցում, ընդհանուր առմամբ, 66 մարդ է եղել։ Վթարի վայրում լայնածավալ փրկարարական աշխատանքներ են իրականացվում։ Ավտոբուսները շարժվում էին Մադան-Աշրիտ մայրուղով՝ հորդառատ մուսոնային անձրևի ժամանակ։ Ժամը 3-ին մայրաքաղաք Կատմանդուից մոտ 120 կմ հեռավորության վրա գտնվող Սիմալթալա շրջանում նրանք հայտնվել են սողանքի գոտում: Հաղորդվում է, որ, ըստ նախնական տվյալների, ավտոբուսներից մեկում եղել է 24 մարդ, մյուսում՝ 42, սակայն վարորդները կարող էին ճանապարհին ավելի շատ ուղևորներ վերցնել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ուղևորների թվում եղել են Հնդկաստանի յոթ քաղաքացիներ։ Այս պահին հայտնի է, որ 3 մարդու վթարի վայրից հեռու՝ գետից դուրս են բերել տեղի բնակիչները և տեղափոխվել հիվանդանոց։ Տրիշուլի գետը, որի մեջ ընկել են ավտոբուսները, հորդառատ անձրևների պատճառով դուրս է եկել ափերից։ |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
