Մատենադարանը համագործակցության պայմանագիր է կնքել բելգիական Brepols հրատարակչության հետ
![]() Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը՝ Մատենադարանը, հայտարարություն է տարածել. «Ուրախությամբ հայտնում ենք, որ Մատենադարանը համագործակցության պայմանագիր է կնքել միջնադարագիտության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող հրատարակչություններից մեկի՝ բելգիական Brepols-ի հետ (հիմնադրվել է 1795 թ.)։ Brepols-ը, որը հանրահայտ է այնպիսի հեղինակավոր հրատարակություններով, ինչպիսիք են Corpus Christianorum, Patrologia Orientalis, Corpus Christianorum Series Apocryphorum մատենաշարերը և այլ բազմահատորյակներ, հրատարակելու է մեր նոր MEMAS (Matenadaran: Medieval and Early Modern Armenian Studies) օտարալեզու գիտական հանդեսը։ Այն առցանց լույս է տեսնելու տարեկան երկու անգամ, բաց մատչելիությամբ, նաև տպագրվելու է ամեն տարվա վերջում։ MEMAS-ի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 22-ին, Տաթևում, Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում»: |

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
41008.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
40208.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
20806.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
42702.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
42801.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
21721.10.2026, 22:30
