Երևան`   +15 °C
Այսօր`   Երկուշաբթի, 01 հուլիսի, 2024 թ.

«Այ սենց «ճպցրել» է Ալիևի դեմքին». Գարեգին Պետրոսյան

147
Շաբաթ, 29 հունիսի, 2024 թ., 02:18
«Այ սենց «ճպցրել» է Ալիևի դեմքին». Գարեգին Պետրոսյան

«Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը՝ որպես խաղաղության պայմանագրի նախապայման, Հայաստանից պահանջել է հետ վերցնել միջազգային բոլոր հայցերը։ Հետաքրքիրը նա է, թե ինչպես է արձագանքում սրան Հայաստանի ատլետիկ կազմվածքով ղեկավարը։ Այ այսպես. իր «Հայկական ժամանակ» կոչվող դեղին լրատվականով տեղեկություն է տարածում, թե իբր Սրբազան պայքարի մասնակիցներին 3000 դրամ գումարած սնունդ են բաժանում, որպեսզի ներկա լինեն հանրահավաքներին։ Այ սենց «ճպցրել» է Ալիևի դեմքին։ Որովհետև, եթե ուրիշ բան անի, շատ պատահաբար Ադրբեջանը կարող է եթեր հեռարձակել Արայիկ Հարությունյանի հարցազրույցը։ Չնայած հարցազրույցը հարկադրական պայմաններում է արված և բնականաբար արժանահավատությունն էլ շատ առումներով կասկածելի է, բայց և այնպես, տեղյակ աղբյուրներն ասում են, որ հետաքրքիր դրվագներ շատ կան»: