«Ադրբեջանը վերագտավ իր անկախությունը». Ադրբեջանում ԱՄՆ դեսպան
![]() Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարք Լիբբին՝ ելույթ ունենալով ԱՄՆ Անկախության օրվան նվիրված միջոցառմանը: Նրա խոսքով՝ երկու երկրների միջև գործընկերությունը հրաշալի պատմություն ունի։ «Այն պահից ի վեր, երբ Ադրբեջանը վերագտավ իր անկախությունը, Միացյալ Նահանգներն ավելի քան 1 միլիարդ դոլար է տրամադրել կրթությունն ու տնտեսական զարգացումն ամրապնդելու, հակամարտությունից տուժած տեղահանվածներին օգնելու և երկիրը մահացու ականներից մաքրելու համար: Մենք հետաքրքրված ենք ապագային միտված գործընկերությամբ: Մենք Ադրբեջանին և տարածաշրջանին մաղթում ենք խաղաղություն, առաջընթաց և անվտանգություն ապահովող ավելի խորը ապագա գործընկերություն: Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են սահմանազատումը, բանակցություններ են վարել ձերբակալվածների փոխանակման շուրջ և հասկացրել, որ նրանք ավելի մոտ են, քան երբևէ, խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Միացյալ Նահանգները նույնպես կարծում է, որ այս հրաշալի քայլերը հնարավորությունների պատմական պատուհան են բացել»,-ասել է դեսպանը: Մարկ Լիբբիի խոսքով՝ ԱՄՆ-ն կարծում է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը կստեղծի աննախադեպ կայունություն, դուռ կբացի առևտրային և գործնական համագործակցության համար, որից կշահեն Ադրբեջանն ու տարածաշրջանը: Դեսպանը նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է կողմերին դրդել օգտվել այդ հնարավորությունից և անելու է հնարավորը նրանց աջակցելու համար: |
«Ռուսական սապոգներում եվրոպական ու ամերիկյան կորեկն ավելի համով է». Նաիրի Հոխիկյան
3403:18«Իմնեմնիմի» փոդքասթի հերթապահներն են Լիկա Թումանյանը և Գևորգ Գրիգորյանը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5701:00«Սա վկայում է շատ ծանր բաների մասին». Արա Պողոսյան
5800:54Սաուդյան Արաբիան ևս կոչ է արել իր քաղաքացիներին՝ անհապաղ լքել Լիբանանը
112Երեկ, 23:48«Անգամ հակառուսական դեմոնստրացիա ասվածն է այս պարագայում ծիծաղելի». Գարեգին Պետրոսյան
65Երեկ, 23:24«Ոչ ոք չպիտի պասիվ մնա». Սրբազանը՝ Կապանում (տեսանյութ)
74Երեկ, 23:06