ՔԿ-ն հայտնում է, թե Վանաձորից եկել են հանրահավաքների 3000 դրամի ու սնունդի դիմաց
![]() ՔԿ-ն հայտարարում է. «Ավարտվել է հավաքներին մասնակցելուն Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակչի կողմից համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 27-ամյա երիտասարդը, թիրախավորելով սոցիալապես անապահով մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ բարեգործական հասարակական կազմակերպության շահառուների, օգտվելով վերջիններիս խոցելի վիճակից, նյութապես շահագրգռելու եղանակով, նրանց մասնակից է դարձրել ՀՀ-ում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից կազմակերպվող հավաքներին և բողոքի ակցիաներին: Մասնավորապես, հիշյալ քաղաքացիներից յուրաքանչյուրին տրամադրելով սնունդ և 3000-ական ՀՀ դրամ՝ 27–ամյա երիտասարդը տարբեր օրերի միկրոավտոբուսներով և մարդատար ավտոմեքենայով փոխադրել է նրանց Երևան քաղաք, ինչպես նաև հանրապետության տարբեր մարզեր, որտեղ նրանք մասնակցել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից անցկացված հավաքներին, ինչպես նաև ճանապարհների փակման ակցիային: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (4 դրվագ)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»։ |
«Ռուսական սապոգներում եվրոպական ու ամերիկյան կորեկն ավելի համով է». Նաիրի Հոխիկյան
3403:18«Իմնեմնիմի» փոդքասթի հերթապահներն են Լիկա Թումանյանը և Գևորգ Գրիգորյանը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5701:00«Սա վկայում է շատ ծանր բաների մասին». Արա Պողոսյան
5800:54Սաուդյան Արաբիան ևս կոչ է արել իր քաղաքացիներին՝ անհապաղ լքել Լիբանանը
112Երեկ, 23:48«Անգամ հակառուսական դեմոնստրացիա ասվածն է այս պարագայում ծիծաղելի». Գարեգին Պետրոսյան
65Երեկ, 23:24«Ոչ ոք չպիտի պասիվ մնա». Սրբազանը՝ Կապանում (տեսանյութ)
74Երեկ, 23:06