Երևան`   +15 °C
Այսօր`   Երկուշաբթի, 01 հուլիսի, 2024 թ.

«Ոստիկանները նկարահանում են Սրբազանի հետ հանդիպման եկածների դեմքերը». մեղրեցիներ

140
Ուրբաթ, 28 հունիսի, 2024 թ., 19:18
«Ոստիկանները նկարահանում են Սրբազանի հետ հանդիպման եկածների դեմքերը». մեղրեցիներ

Մեղրիի բնակիչներն, ովքեր եկել էին Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու, հաստատեցին լրագրողի դիտարկումը, որ ոստիկանությունը նկարահանում է բոլոր մասնակիցների դեմքերը, անգամ նրանցն, ովքեր պատուհաններից են ողջունում: «Դա է պատճառը, որ շատերը վախենում են գալ Սրբազանի հետ հանդիպման»,- ասացին նրանք:

Հարցին՝ իսկ ինչից են վախենում, ոստիկաններն ի՞նչ պիտի անեն, պատասխանեցին՝ Երևանում ի՞նչ արեցին:

Մեղրեցիները նաև հավաստիացրեցին, որ իրականում Բագրատ Սրբազանին աջակցողների, նրան հավատացողների թիվը շատ-շատ է՝ չնայած հանդիպման եկածների սակավ քանակին: