Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 01 հուլիսի, 2024 թ.

«Թուրքիան և Սիրիան կարող են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները»․ Էրդողան

122
Ուրբաթ, 28 հունիսի, 2024 թ., 16:18
«Թուրքիան և Սիրիան կարող են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները»․ Էրդողան

Թուրքիան և Սիրիան կարող են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է РИА Новости-ն։

Օրեր առաջ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատրաստակամություն էր հայտնել՝ բարելավելու Անկարայի հետ հարաբերությունները, եթե վերջինս հարգի Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանությունը։ 2 երկրները դիվանագիտական հարաբերությունները խզել են Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո։