Երևան`   +22 °C
Այսօր`   Կիրակի, 30 հունիսի, 2024 թ.

Ալիևն ընդունել է Օ'Բրայենին

94
Ուրբաթ, 28 հունիսի, 2024 թ., 13:36
Ալիևն ընդունել է Օ'Բրայենին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենին։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպմանը նշվել է Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում, քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև էներգետիկ համագործակցությունը։ Ընդգծվել է, որ ԱՄՆ-ն աջակցություն կցուցաբերի, որպեսզի COP29-ը հաջող ընթանա։