Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ.

Լրագրող Աբրահամ Գասպարյանը տուժող է ճանաչվել. ՔԿ

113
Ուրբաթ, 21 հունիսի, 2024 թ., 19:54
Լրագրող Աբրահամ Գասպարյանը տուժող է ճանաչվել. ՔԿ

«Genesis Armenia» ուղեղային կենտրոնի հիմնադիր, լրագրող, հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանը, որին հունիսի 12-ին առևանգել էին Բաղրամյան պողոտայից ու խոշտանգել, հարուցված քրեական վարույթի շրջանակում տուժող է ճանաչվել։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Չնայած նրան, որ իրավապահները քրեական վարույթ չէին նախաձեռնել, Աբրահամ Գասպարյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ ՔԿ։