Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Ցանկացած ժամանակ պատրաստ ենք խոսել ՔՊ-ի հետ»․ Բագրատ Սրբազան

403
Երեքշաբթի, 14 մայիսի, 2024 թ., 12:54
«Ցանկացած ժամանակ պատրաստ ենք խոսել ՔՊ-ի հետ»․ Բագրատ Սրբազան

«Արտաքին աշխարհը հետաքրքրություն է ցուցաբերել այս շարժման նկատմամբ։ Շատ լրատվականներ են փորձում կոնտակտ հաստատել հարցազրույցների համար»,-Ժուռնալիստների միությունում ասաց Բագրատ Սրբազանը, ապա կատակեց․ «Քանի որ վարչապետի մեր թեկնածու Գագիկ Մելքոնյանը մերժել է, մենք նոր վարչապետի թեկնածու ենք առաջադրում Արսեն Թորոսյանին. նրա և Տիգրան Ավինյանի միջև էր ընտրությունը, բայց ընտրեցինք Արսեն Թորոսյանին»։ Բագրատ Սրբազանը պատրաստակամություն հայտնեց հանդիպելու ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ․ «Ցանկացած ժամանակ պատրաստ ենք խոսել ՔՊ-ի հետ, առիթն էլ կգա մեր կողմից նախաձեռնելու, ուղղակիորեն կասենք՝ երբ, բայց հիմա, եթե իրենք ցանկություն ունեն, խնդիր չկա»։

«Ցանկացած ժամանակ պատրաստ ենք խոսել ՔՊ-ի հետ»․ Բագրատ Սրբազան