Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 մայիսի, 2024 թ.

«Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում՝ ձեր սիրած ու չսիրած». Բագրատ Սրբազան

164
Ուրբաթ, 10 մայիսի, 2024 թ., 10:30
«Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում՝ ձեր սիրած ու չսիրած». Բագրատ Սրբազան

«Մենք հասել ենք մի կրիտիկական կետի, որից այն կողմ չենք կարող անցնել, մեր երկիրը, ծվեն-ծվեն լինելով, անհասկանալի ընթացքի մեջ է՝ առանց որևէ երաշխիքների, մեր երկիրը վերածվել է հողատարածքի։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այլևս կենսական նշանակություն ունի»,-այսօր հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ «Այս մարդիկ պետք է գնան, որևէ բանի տեղ չեն թողել»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ հայտնելով, որ քաղաքական գործիչների հետ քննարկման արդյունքում պետք է հասկանան՝ ով է վարչապետի թեկնածուն։ «Անուններ քննարկվում են, տարբեր անուններ են՝ ձեր սիրած ու չսիրած, բայց վերջում համաձայնություն կգոյանա, թե ով կլինի՝ սա արդեն 2-րդ փուլը կլինի»,- հավելեց Սրբազանը։

«Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում՝ ձեր սիրած ու չսիրած». Բագրատ Սրբազան