Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 մայիսի, 2024 թ.

«Մենք եկել ենք մի պահանջով». Բագրատ Սրբազան

171
Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ., 18:40
«Մենք եկել ենք մի պահանջով». Բագրատ Սրբազան

«Մենք եկել ենք մի պահանջով՝ պատասխան պահանջելու ՀՀ կառավարության ղեկավարից, որ շարունակաբար այցելել է մեր համայնքներ, դժբախտաբար ստել, խաբել, մոլորեցրել և այդ բոլորի վրա՝ ահաբեկել ու սպառնացել ժողովրդին: Մենք եկել ենք պատասխանը պահանջելու այդ սպառնալիքների: Մենք եկել ենք պահանջելու այդ պատասխանը և ժամանակ տալու՝ դադարեցնելու այս միակողմանի ապօրինի գործընթացը՝ հակասահմանադրական, հակաօրինական, հակամարդկային, հակաբարոյական գործընթացը: Միակողմանի, ուժի պարտադրանքի սպառնալիքի ներքո կատարված գործընթացը: Մենք դեմ չենք եղել ոչ խաղաղությանը, ոչ սահմանազատմանը, ոչ սահմանագծմանը: Բայց այն, ինչ տեղի է ունենում այս վիճակում՝ միակողմանի, ծնկած, անընդունելի էր մեզ համար»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը: