Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

«Առավոտից այս շարժումը պիտի համահայաստանյան դառնա». Բագրատ Սրբազան

126
Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ., 01:18
«Առավոտից այս շարժումը պիտի համահայաստանյան դառնա». Բագրատ Սրբազան

«Իմնեմնիմի» փոդքասթի եթերում հյուրընկալած Բագրատ Սրբազանը հարցին, թե ինչ պետք է անել, պատասխանեց, որ ամեն մեկը պետք է բռնի պայքարի ուղին: «Բոլոր մասնագիտությունների տեր մարդիկ իրենց աշխատավայրերում, փողոցներում, տներում պետք է սկսեն պայքարը, պետք է խոսեն, գրեն, քննարկեն, ոչ մի վայրկյան պայքարը չպետք է դադարի»:

Նա դիմեց նաև ուսուցիչներին. «Մեր գյուղերում հերոս Ոսկեպարում, Կիրանցում, երեխաները լաց են լինում: Ես չեմ ուզում՝ դուք էլ լացեք, բայց դուք հենց վաղվանից պետք է մտնեք պայքարի մեջ»,- նշեց Սրբազանը:

«Առավոտից այս շարժումը պիտի համահայաստանյան դառնա». Բագրատ Սրբազան