Երևան`   +9 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

«Հակոբյան Աննայի` «տարօրինակություններով» նվաճած քաղաքական դիվիդենտները». Կարեն Հեքիմյան

328
Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ., 21:48
«Հակոբյան Աննայի` «տարօրինակություններով» նվաճած քաղաքական դիվիդենտները». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի գրառումը․ «Տարօրինակ է, որ Հակոբյան Աննան որոշեց Ծիծեռնակաբերդ այցելել:
Տարօրինակ է, որ Հակոբյան Աննան Ծիծեռնակաբերդ է այցելել առանց ամուսնու:
Տարօրինակ է, որ Հակոբյան Աննան Ծիծեռնակաբերդ է այցելել միայն կրտսեր դստեր ուղեկցությամբ:
Տարօրինակ է, որ Հակոբյան Աննան Ծիծեռնակաբերդ է այցելել ակտիվ ընդդիմադիր քաղաքական ուժի հետ մեկտեղ (զուգահեռ):
Տարօրինակ է, որ Հակոբյան Աննան, Ծիծեռնակաբերդ այցելության ընթացքում, ի պատասխան «վիրավորական» վանկարկումների, ժպտում էր:
Տարօրինակ է, որ Հակոբյան Աննայի ուղեկցողները և ոստիկանները որևէ կերպ չարձագանքեցին «վիրավորական» վանկարկումներին:
Տարօրինակությունների շղթան կարելի է անվերջ շարունակել:
Հակոբյան Աննայի՝ «տարօրինակություններով» նվաճած քաղաքական դիվիդենտներն ի հայտ կգան տեսանելի ապագայում»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան