Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

Իսակովի պողոտայից ակցիայի 12 մասնակից է բերման ենթարկվել

169
Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ., 20:18
Իսակովի պողոտայից ակցիայի 12 մասնակից է բերման ենթարկվել

Երևանում այսօր իրականացված ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 13 քաղաքացի՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ Հանրապետության Հրապարակի մոտից 1 անձ է տարվել ոստիկանություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար (Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։
Իսակովի պողոտայում տեղի ունեցած ակցիայից կրկին նույն հիմքով 12 անձ է բերման ենթարկվել։