Երևան`   +19 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

«Ադրբեջանական լրատվամիջոցներն սկսել են արծվաշենյան «տեղեկատվական գրոհը»». Կարեն Հեքիմյան

131
Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ., 04:00
«Ադրբեջանական լրատվամիջոցներն սկսել են արծվաշենյան «տեղեկատվական գրոհը»». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի գրառումը․ «Տավուշի գյուղերը «վերադարձնելուց» հետո, ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են արծվաշենյան «տեղեկատվական գրոհը»: «Բաշքենդը հին ադրբեջանական հող է»,
«Բաշքենդն Ադրբեջանի անբաժանելի մասն է», «Հայաստանը Բաշքենդի նկատմամբ որևէ իրավական հիմք չունի», «Հայերը կամավոր են լքել Բաշքենդը», «1992թ Հայաստանը հրաժարվել է Բաշքենդից»: Երեկվանից սկսած, ահա այսպիսի պնդումներ են տեղ գտնում ադրբեջանական մամուլում:
Բացառությամբ հայկական մամուլում տպագրված մեկ-երկու հոդվածի, հայ հասարակությունում դեռ չի ձևավորվել Արծվաշենի վերադարձը պահանջող քաղաքական օրակարգ: Հապաղելն այլևս նշանակում է կորցնել Արծվաշենը վերադարձնելու հույսը:
Համակարգված գործողություններ են անհրաժեշտ ոչ միայն տարածքներ չզիջելու (ինչպես Տավուշում), այլև տարածքներ վերադարձնելու համար»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան