Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

Երևանի մետրոպոլիտենն անցել է մեկ գծանի երկկողմանի երթևեկության

153
Կիրակի, 21 ապրիլի, 2024 թ., 22:18
Երևանի մետրոպոլիտենն անցել է մեկ գծանի երկկողմանի երթևեկության

Երևանի մետրոպոլիտենը ժամանակավորապես անցել է մեկ գծանի երկկողմանի երթևեկության։
Այս մասին հայտնում է Երևանի մետրոպոլիտենի մամուլքի քարտուղարը։

«Հարգելի՛ ուղևորներ,
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում մետրոպոլիտենում տեղի է ունեցել արտակարգ դեպք։

Քաղաքացի Բ. Ա. -ն՝ ծնված 1996 թվականին, նետվել է «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ։

Գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հրամանով Երևանի մետրոպոլիտենը ժամանակավորապես անցել է մեկ գծանի երկկողմանի երթևեկության («Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան և «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Բարեկամություն» կայարան)»։