Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

«Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով». Գևորգ Դանիելյան

113
Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ., 15:24
«Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով». Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տավուշում սահմանազատման ու սահմանագծման արդյունքում 4 գյուղ հանձնելու առնչությամբ փոխվարչապետի ստորագրության լուրը ադրբեջանում հասկանալիորեն անասելի տոնակատարության առիթ է դարձել: 1988թ. հունվարի 12-ին համարժեք պաշտոն զբաղեցնող երջանկահիշատակ Վլադիմիր Մովսիսյանը իր ադրբեջանցի գործընկերոջ հետ ևս ստորագրել էր մի այդպիսի փաստաթուղթ, որով սակայն նշված գյուղերը հանձնվել էին Հայկ. ԽՍՀ-ին, ինչն էլ արդեն դրվել էր ներկայումս բացահայտ անհիմն մեկնաբանությամբ հրամցվող Ալմա-Աթայի հռչակագրի հիմքում, որպես պետական սահմանների իրավական հիմք: Եվ եթե իր գործընկեր Մամեդովը կարճ ժամանակ անց ուղղակի փախուստի դիմեց ադրբեջանից, ապա Մովսիսյանը, ցավոք, հիշվեց միայն մի ծանր միջադեպով, երբ ադրբեջանցի գյուղացիները փորձել էին վրեժխնդիր լինել նրանից:
Հետագայում՝ 1990թ., Մովսիսյանը մրցակցում էր Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ ԳԽ նախագահի ընտրություններում, և միայն 3-րդ փորձից հետո ընտրվեց Լևոն Տե-Պետրոսյանը: Այնուամենայնիվ, սա վկայում էր, որ իրեն դեռ հավուր պատշաճի հիշում էին ու գնահատում:
Հրաշալի հասկանում եմ. խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ, բայց մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ, քանի դեռ այն չի վավերացվել խորհրդարանում, իսկ տարածքային փոփոխությունների հարցը (արդեն հնչել է նաև փոփոխություններ անելու մասին հայտարարություն) կարող է բացառապես լուծվել հանրաքվեով....»։

Աղբյուրը`   Գևորգ Դանիելյան