Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Պետդեպը մեկնաբանել է Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու Ադրբեջանի պնդումները

102
Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ., 13:48
Պետդեպը մեկնաբանել է Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու Ադրբեջանի պնդումները

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը մեկնաբանել է Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու Ադրբեջանի պնդումները։ Պետդեպարտամենտը Azertac պետական գործակալության հարցմանն ի պատասխան ասել է, որ այդ փաստաթուղթը մաքուր ապատեղեկատվություն է: «Մենք ձեզ կոչ ենք անում ուսումնասիրել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ-ի և Հայաստանի հետ համատեղ մամուլի հաղորդագրությանը։ ԵՄ-ի և Հայաստանի հետ բրյուսելյան հանդիպումը կենտրոնացած էր բացառապես Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, քանի որ երկիրն աշխատում է իր առևտրային գործընկերությունների դիվերսիֆիկացման և հումանիտար կարիքների լուծման ուղղությամբ, ինչպես նաև աջակցելու Հայաստանի ընթացիկ բարեփոխումներին, ներառյալ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը»,-ասված է Պետդեպարտամենտի պատասխանում։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ վերոնշյալ փաստաթուղթը կեղծ է։