«Եթե հրաժարվում ենք ազգային պետություն լինելուց՝ մեր գոյությունը դառնում է անիմաստ». Հովհաննես Ավետիսյան
«Հարավային Կովկասում ազդեցության գոտու վերափոխման կռիվ է։ Եթե մենք ասում ենք՝ չպետք է գտնվենք Ռուսաստանի ազդեցության գոտում, ուրեմն մենք դրանով մեզ դնում ենք Թուրքիայի ազդեցության գոտում»,-168-ի եթերում ասել է պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը։ «Մենք ազգային պետություն ենք, որը վեր է հառնել մոխիրներից ու Ցեղասպանությունից հետո պետություն է ստեղծել։ Այսօր, երբ այս իշխանությունների քայլերի արդյունքում մենք հրաժարվում ենք ազգային պետություն լինելուց, մեր պետության՝ այս տարածաշրջանում գոյությունը դառնում է անիմաստ»,-ասել է Ավետիսյանը՝ նշելով, որ Ռուսաստանն ամբողջապես հետ չի քաշվի տարածաշրջանից, որովհետև ինքը հասկանում է՝ եթե երկու թուրքական աշխարհները միավորվեն, ինչ-որ պահի նրանք շուռ են գալու իր դեմ։ Իր շահերի համար Ռուսաստանը հետ է գալու։ |
««Իձի վ ժոպու»-ով եք խոսում, ապա մտահոգվում ատելության խոսքից»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
2312:30Կոնգրեսականները կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել արցախցիներին և օգնել ՀՀ-ին՝ պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից
6011:54Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5011:00«Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
4910:54ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5710:00«Բայդենի թուլությունն աշխարհը մոտեցրել է միջուկային պատերազմի շեմին»․ Թրամփ
14809:36