Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»

105
Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ., 09:06
Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Իշխանական կուլիսներում ուշագրավ վարկած է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար ուղղաթիռով մեկնելու մասին։ Խնդիրը, ասում են՝ ոչ այնքան ճանապարհին դժգոհ մարդկանց դիմադրությունից խուսափելն է եղել, որքան շրջանցելը Իջեւան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը, որի Ոսկեպար տանող հատվածը, ըստ Փաշինյանի, Ալմա-Աթայի հռչակագրով՝ ադրբեջանական է։ Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի խուսափում է օգտվել դրանից: Այնպես, ինչպես օրեր առաջ Հայաստանում առաքելություն իրականացնող Եվրամիության դիտորդները Ոսկեպար մեկնելիս շրջանցել էին ճանապարհի այդ մասը՝ այն համարելով ադրբեջանական, ինչի մասին իմանալով՝ ոսկեպարցիները նրանց ուղղակի շշպռել ու վռնդել էին իրենց հողից»։