Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»

97
Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ., 08:54
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաև Եվրասիական տնտեսական միության 10-ամյակն է, որտեղ նախագահում է Հայաստանը։ Մայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը, մայիսի 9-ին՝ ավանդական հաղթական շքերթը։
Վերջին շաբաթների ինտրիգը՝ արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ կառավարությունը չի գաղտնազերծում՝ մի անհեթեթ միտք արտաբերելով. «Բոլոր այցերի վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմը ժամանակին տրամադրում է պատշաճ տեղեկատվություն»։

ՔՊ-ական շրջանակներում, սակայն, խոսում են, որ Փաշինյանը թերևս կմասնակցի և՛ երդմնակալությանը, և՛ ԵԱՏՄ-ի հոբելյանական գագաթնաժողովին, սակայն «պառադին» հնարավոր է չմասնակցի, բայց դա էլ դեռ վերջնական չէ»։

Մանրամասները՝ թերթի համարում։