Երևան`   +28 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 մայիսի, 2024 թ.

«Իրանական կողմն սպառնացել է Բաքվին». իրանագետ

141
Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ., 02:00
«Իրանական կողմն սպառնացել է Բաքվին». իրանագետ

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը գրել է․ «Արհեստածին Ադրբեջանի տարածքում հակաիրանական նպատակներով գործող ռազմակայանների մասին տեղեկատվությունը տարածվել է ոչ միայն սոցիալական ցանցերի պարսկալեզու տիրույթում, այլ նաև իրանական հեռուստաալիքներով։

Մասնավորապես, իրանցի վերլուծաբան Ալի-Ռեզա Թաղավինիան իրանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում զգուշացրել է Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին, որ նրա արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ, քանի որ ռազմակայան է տրամադրել իսրայելական ԱԹՍ-ների համար, օժանդակում է հակաիրանական անջատողականներին և հավակնում է Իրանի ինքնիշխան տարածքներին»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան