Երևան`   +28 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 մայիսի, 2024 թ.

Պետրոս Ղազարյանը պատասխանել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենին

139
Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ., 21:06
Պետրոս Ղազարյանը պատասխանել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենին

«Հանրային հեռուստաընկերության» հաղորդավար Պետրոս Ղազարյանն արձագանքել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանի մեղադրանքներին, որ «Հանրայինը», ակնհայտորեն խախտելով հավասարության սկզբունքը, խուսափում է եկեղեցականներին առիթ ընձեռել մասնակցել հեռուստահաղորդումներին՝ հակադարձելու եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքները:

Ղազարյանը Եսայի քահանա Արթենյանին հրավիրել է հյուր։

«Եսայի քահանա Արթենյանը ասում է, որ Հանրայինը եկեղեցականներին եթեր չի հրավիրում, օբյեկտիվ չենք։
Եսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր»,- գրել է նա: