Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 մայիսի, 2024 թ.

Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»

160
Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ., 09:30
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած՝ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը դեռևս մարտի սկզբներից արտերկրում է. Եվրոպայում և ԱՄՆ-ում հանդիպումներ են ունենում տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպումների գլխավոր թեման բռնի տեղահանված արցախցիների հետվերադարձի հարցն է։ Նախատեսվում էր, որ Օսկանյանի գլխավորած հանձնախումբը կվերադառնա մարտի կեսերին, և կատարված աշխատանքների մասին քննարկում կունենան Արցախի քաղաքական վերնախավի հետ, սակայն տեղեկացանք, որ նրանց վերադարձը ձգձգվում է, քանի որ Օսկանյանը տասնյակ պայմանավորվածություններ է այս ընթացքում ձեռք բերել և նույնքան հանդիպումներ է ունեցել միջազգային հեղինակավոր կառույցների տարբեր պաշտոնյաների, պատգամավորների, իր նախկին կոլեգաների հետ:
Այնպես որ, հանձնախմբի վերադարձը նախատեսվում է ապրիլի 24-25-ին: Նրանք նախատեսում են Հայաստանում մնալ մինչև մայիսի առաջին շաբաթը և կրկին մեկնել արտերկիր։ Թե ինչ հաջողություններ է գրանցել հանձնախումբը, կներկայացնեն Հայաստանում՝ Արցախի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ։ Հիշեցնենք, որ հանձնախումբը ձևավորվել է Արցախի խորհրդարանի կողմից և հաշվետու է օրենսդիր մարմնին»:

Մանրամասները՝ թերթի համարում: