«Հայաստանում նման քսու և ստոր հաշվեհարդար երբևէ չէր կայացել ընդդիմադիր քաղաքացիների հանդեպ». Նարինե Դիլբարյան
Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եկե՞լէ ԱԺ ՔՊ նախագահի վրեժի ժամանակը…Հայաստանում արգահատելի հանցագործություն կատարվեց, լոկ կասկածյալ, փաստացի հանրային պարսավանք իրականացրած Սամվել Վարդանյանի անմարդկային խոշտանգումը, որի պատվիրատուները, կազմակերպիչները եւ իրականացնողները պետք է խստագույնս դատապարտվեն, հանրայնորեն բացահայտվեն։ Հայաստանում նման քսու եւ ստոր հաշվեհարդար երբեւէ չէր կայացել ընդդիմադիր քաղաքացիների հանդեպ, կատարվածի մասին պետք է բոլոր իրավապաշտպան կառույցներին տեղյակ պահել, որ աջ ու ահյակ ժողովրդավարության եւ խաղաղության մասին բղավող իշխանությունը սթափվի անպատժելիությունից։ Բավական էր՝ ԱԺ նախագահը սպառնա խիստ պատժել, եւ Սամվել Վարդանյանին ձերբակալեցին, ապա անմարդկային խոշտանգեցին դիմակավորված մարդիկ ոստիկանության առերեւույթ հիմնավոր համաձայնությամբ։ Հազար ամոթ բոլոր նրանց, ովքեր կանգնած են այս ամենի ետեւում, գործող անձինք են, ոչ միայն Աստուծո ահեղ դատաստանին են արժանանալու, այլեւ Հայաստան պետության օրենքի խստագույն պատժին։ Հայաստանը դարձնելու ենք օրենքի երկիր»։ Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |
Եզդիական համայնքի ներկայացուցիչներ են եկել Կիրանց (տեսանյութ)
3400:18«Երբ Շուռնուխը բաժանվեց երկու մասի, կիրանցեցին դա չնկատեց, հիմա Կիրանցն է բաժանվում երկու մասի». Մհեր Հակոբյան (լուսանկար)
3800:06«Կիրանցը արշավականների սիրելի վայրերից մեկն է, բայց արշավականները լուռ են». Մանուշ Եսայան
4600:00«Զարմանում եմ Կիրանցի բնակիչների վրա». Նաիրի Հոխիկյան
47Երեկ, 23:54«Հայ Եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին». Գևորգ Դանիելյան
42Երեկ, 23:48«Մեր հասարակության դեմ հուժկու համացանցային պայքար է սկսվել». Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)
54Երեկ, 22:54