Կասկադը վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ
![]() Երևանի քաղաքապետարանը որպես նվիրատվություն «Գաֆէսճեան» թանգարանից ընդունել է ընդհանուր առմամբ 5105 քմ մակերեսով հողամասերը և դրանցում առկա շինությունները: Ավագանին հավանություն է տվել որոշման նախագծին։ Հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ։ «Հարկ է նշել, որ դեռևս 2022թ. նվիրաբերված, չկառուցապատված 11․53 հա հողամասում էլ համայնքը պատրաստակամություն է հայտնել ավարտին հասցնել «Կասկադ» համալիրի վերին փոսորակի հատվածում կառուցապատումը՝ ապահովելով աստիճանների և շարժասանդուխքների կապը 50-ամյակի հուշարձանի աստիճանների հետ։ Ավագանու որոշմամբ, Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով, այսուհետ ընթացիկ տարվա՝ ոչ ուշ, քան վերջին նիստում ավագանին որոշում կկայացնի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ գնումների մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով աուդիտ անցկացնելու մասին, որի համար կվճարվի Երևանի բյուջեից: |
Սպասվում են տեղումներ (լուսանկար)
3208:24Դեսպանը հերքել է իրանա-հայկական ռազմական պայմանագրի մասին լուրը
16101:36Սպանության փորձ՝ մեքենան հեռահար լույսերով վարելու պատճառով
9201:30Ամերիկացի քաղաքագետը բացահայտել է Թրամփի վերաբերմունքն ուկրաինական խնդրին
21201:24«2024-ի պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի մոտ 483 մլրդ դրամ». Վիտալի Մանգասարյան
8500:36«Ի տարբերություն մեր թշնամու, մենք արժանապատվությամբ չընդունեցինք մեր պարտությունը». Դավիթ Անանյան
9000:12