Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Ալեն Սիմոնյանը հանձնարարական տվեց իրավապահներին». Արսեն Բաբայան

361
Երկուշաբթի, 15 ապրիլի, 2024 թ., 20:18
«Ալեն Սիմոնյանը հանձնարարական տվեց իրավապահներին». Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է «ՔՊ» պատգամավոր Հակոբ Ասլանյանի և քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև միջադեպին, որի հետևանքով քաղաքացուն ձերբակալելու որոշում է ընդունվել․ «Սա հստակ վկայությունն է այն փաստի, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր հայտարարությամբ հանձնարարեց իրավապահ մարմիններին, որ Սամվելի նկատմամբ հարուցվի խուլիգանության մեղադրանքով քրեական հետապնդում: Իրավապահ մարմիններն ընդունեցին այդ հանձնարարությունն ու անմիջապես կատարեցին»,- գրել է Բաբայանը։