«Դուք վայելեք, քանի դեռ ձեզ ընդամենը *** են անվանում». Րաֆֆի Ասլանյան
Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, արձագանքելով հանրային տրանսպորտում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ նրա կուսակից ընկերների արձագանքներին, գրում է. «ՀՀ տարբեր պաշտոնատար անձինք կոչ են անում, իբրև թե, խուլիգանական արարքի համար ամենախիստ ձևով պատժել այսօր տրանսպորտում ՔՊ-ական պատգամավորին «հակահայ վիժվածք», «ժեխ» անվանած ՀՀ քաղաքացուն։ Արա՜, դուք վայելեք, քանի դեռ ձեզ ընդամենը վիժվածք են անվանում, դուք կտեսնեք հասարակության իրական արձագանքը՝ հայրենավաճառ խունտայով իշխանությունից հեռացվելուց հետո։ Եվ հետո, ականջներիդ օղ արեք, յուրաքանչյուր ՔՊ-ական իսկապես հակահայ է, իսկ թե վիժվածք է, թերմածք, թե եսիմ ինչածք, դա արդեն արտահայտվողի լեզվամտածողության հարցն է»։ Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով միջադեպին, գրել է. «Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթևեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, երեք պատերազմի մասնակից է: Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»»: Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան |
««Իձի վ ժոպու»-ով եք խոսում, ապա մտահոգվում ատելության խոսքից»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
2312:30Կոնգրեսականները կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել արցախցիներին և օգնել ՀՀ-ին՝ պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից
6011:54Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5011:00«Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
4910:54ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5710:00«Բայդենի թուլությունն աշխարհը մոտեցրել է միջուկային պատերազմի շեմին»․ Թրամփ
14809:36