Ադրբեջանը ՀՀ-ից փոխհատուցում է պահանջում «շրջակա միջավայրին հասցված վնասի համար»
![]() Ադրբեջանը պահանջում է Հայաստանից «վերջ տալ Բեռնի կոնվենցիայի խախտումներին և փոխհատուցում վճարել շրջակա միջավայրին վնաս հասցնելու համար»։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ: «Հիմնվելով ադրբեջանական տարածքների 30-ամյա օկուպացիայի ընթացքում Հայաստանի կողմից իրականացված բնապահպանական լայնածավալ ոչնչացման առկա առատ ապացույցների վրա՝ Ադրբեջանը 2023-ի հունվարի 18-ին առաջին արբիտրաժային գործընթաց է սկսել: 2024 թվականի ապրիլի 12-ին Հաագայի Խաղաղության պալատում տեղի է ունեցել Եվրոպայում վայրի կենդանական և բուսական աշխարհի և բնական միջավայրերի պահպանման Բեռնի կոնվենցիայի շրջանակներում միջպետական արբիտրաժի շրջանակներում Ադրբեջանի հայցի վերաբերյալ առաջին դատական նիստը»,-ասված է հակառակորդի ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ պաշտոնական Բաքվի՝ դա նախադեպ կստեղծի՝ որպես կարևոր քայլ բնապահպանական դատավարության առումով: |

Քննարկվում է հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու մասին հարցը (տեսանյութ)
5813:00
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հանրայնացման պահանջով ակցիա՝ ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)
8012:24
«Մանախի գործով 503․1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը դրել եմ օրակարգում»․ Աննա Ծառուկյան
9010:48
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների սկսվելուց ի վեր ավելի քան 6 հազար մարդ է ձերբակալվել
13010:18
«2021-ի հոկտեմբերի 6-ը՝ Դիլիջանում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
9209:36
Աշոտ Մինասյանն ազատվել է կալանքից
9009:30
