Երևան`   +24 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 մայիսի, 2024 թ.

Կրկին խարդախություն է տարածվում SMS-ի տեսքով

321
Ուրբաթ, 12 ապրիլի, 2024 թ., 20:36
Կրկին խարդախություն է տարածվում SMS-ի տեսքով

ՆԳՆ-ն զգուշացնում է՝ խարդախություն է տարածվում․ անցնելով հղմամբ և լրացնելով անձնական տվյալներ՝ կդառնաք խաբեության զոհ: «Այսօր որոշ քաղաքացիներ ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նշվում է, իբր փաթեթ է հասել պահեստ և ոչ ամբողջական տեղեկատվության պատճառով առաքվել չի կարող։
Զգուշացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Անցնելով հղմամբ և լրացնելով անձնական տվյալներ՝ դուք կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։

Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011525252»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։