Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 մայիսի, 2024 թ.

Ոսկեպարցիները համաձայն չեն Փաշինյանի հետ․ Ոսկեպարի եկեղեցում պարբերաբար պատարագ է մատուցվել

206
Ուրբաթ, 12 ապրիլի, 2024 թ., 15:18
Ոսկեպարցիները համաձայն չեն Փաշինյանի հետ․ Ոսկեպարի եկեղեցում պարբերաբար պատարագ է մատուցվել

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Ապրիլի 11-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած իր ելույթում նկատի ունենալով Ոսկեպար գյուղի 7-րդ դարի եկեղեցին, ասաց, թե որոշ հոգեւորականներ կան, որ հիշել են, որ այնտեղ եկեղեցի կա, այնտեղ շոու-պատարագ են անում։ Ոսկեպարի բնակիչները հայտնեցին, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2015-ին Տավուշի թեմի առաջնորդ նշանակվելով՝ շուրջ 9 տարի պարբերաբար Ոսկեպարի սահմանագոտում հառնող եկեղեցում պատարագ է մատուցել։ Ոսկեպարի եկեղեցում պարբերաբար պատարագ է մատուցել նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը, ով այժմ Կոտայքի թեմում է ծառայում»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան